Այս պահին Իսպանիան Եվրոպական կենտրոնական բանկից ֆինանսական օգնության կարիք չունի: Այս մասին Բելգիայի մայրաքաղաքում հայտարարել է Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռահոյ Բրեյը:
Նա նշել է, որ պատրաստ կլինեն օգտվել օգնությունից, եթե դա բխի իրենց բնակչության շահերից: Դրանով իսկ վարչապետը ակնարկել է, որ Մադրիդը մտադիր չէ դիմել Եվրոպական կենտրոնական բանկին` երկրորդական շուկայում երկրի պարտատոմսերը գնելու խնդրանքով: Նա ասել է, որ իրենց դա այս պահին հարկավոր չէ, իսկ երբ հարկավոր լինի, կդիմեն, քանի որ նման կերպ կվարվեր ցանկացած պետություն:








































