Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է 5 ՄՎտ հզորությամբ գրաֆիտային դանդաղեցուցիչով ռեակտորի ակտիվության մասին, որը տեղակայված է Յոնբյոնի հյուսիսկորեական միջուկային հետազոտական կենտրոնում: Այս մասին հայտնում է պետական հարավկորեական KBS հեռուստառադիոալիքը:
ԱԷՄԳ-ի ամենամյա զեկույցում նշվում է, որ փորձագետներին հաջողվել է գրանցել ռեակտորից ջրի և գոլորշու արտանետում, ինչը հաստատում է դրա ակտիվությունը:
Անցած տարվա ապրիլին Հյուսիսային Կորեան հայտարարել էր «միջուկային զսպման» քաղաքականության շրջանակում ռեակտորի վերագործարկման մասին, որը նախատեսված է պլուտոնիումի արտադրության համար:











































