Արագ սննդի ռեստորանների աշխատակիցները, որոնք դժգոհ են իրենց աշխատավարձից, մասնակցում են բողոքի ակցիային, որն անցկացվում է ԱՄՆ 150 քաղաքներում: Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը:
Ակցիան կոչվել է «Պայքար 15-ի համար», քանի որ դրա մասնակիցները պահանջում են նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 15 դոլար՝ 1 ժամի համար:
Նշվում է, որ ցուցարարներին միացել են նաև ցածր վարձատրվող մասնագիտությունների այլ ներկայացուցիչներ:
Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ McDonald’s-ի աշխատակիցները մասամբ փակել են Նյու Յորքում Թայմս Սքվեր հրապարակը:











































