Ավելի քան հազար գիտնականներ, փաստաբաններ և ակտիվիստներ բաց նամակով Չինաստանի կոմունիստական կուսակցությունից պահանջել են նրանց հարազատների եկամուտների վերաբերյալ հայտարարագրեր։ Սա տեղի է ունեցել ՉԺՀ–ի նոր նախագահ Սի Ցզինպինայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ կոչի հրապարակումից հետո:
Ըստ գիտնականների՝ իրենցից շատերին ոգեշնչել է երկրի ղեկավարի` կաշառակերության վտանգավորության գաղափարը:
Միջնորդագիրը ստորագրած ակտիվիստները պատրաստվում են հաջորդ տարվա մարտին այն ներկայացնել Չինաստանի ժողովրդական կոնգրեսին:
Չինաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարները խոստացել են պաշտոնատար անձանց շրջանում կոռուպցիայի դեմ խիստ պայքար մղել, սակայն արգելափակել են երկրի առաջին դեմքերի հարազատների եկամուտների վերաբերյալ տվյալների հասանելիությունը:








































