Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Venezolana de Television հեռուստաալիքի եթերում ելույթի ժամանակ քննադատել է «Մեր Չավե՛ս» բանաստեղծությունը դատապարտող կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսներին:
Եկեղեցու սպասավորներին դուր չի եկել Վենեսուելայի իշխող Միասնական սոցիալիստական կուսակցության ակտիվիստուհի Մարիա Ուրիբեի բանաստեղծությունը՝ «Հայր մեր»-ի աղոթքի կուսակցական տարբերակը լինելու պատճառով:
Մադուրոն հանդես է եկել բանաստեղծության օգտին և եպիսկոպոսների քննադատությունն անվանել «վուլգար ժամանակակից ինկվիզիցիա»:
Մադուրոն նշել է, որ բանաստեղծություններում աղոթքի ձևն ավելի վաղ շատ պոետներ են օգտագործել, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Պաբլո Ներուդան և Միգել Անխել Աստուրիասը:






































