Ավստրալիայի պաշտպանական ուժերի հրամանատար Մարկ Բինսքինը The Australian պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ Ուկրաինայի բանակի սպաները կնախապատրաստվեն Ավստրալիայում:
Բինսքինը նշել է, որ Ավստրալիան կարող է իր տարածքում «նրանցից ոմանց հետ անցկացնել պրոֆեսիոնալ նախապատրաստություններ»:
Նրա խոսքերով՝ «խոսքն այնպիսի ոլորտների մասին է, ինչպիսին է լոգիստիկան, և նախապատրաստության զգալի մասը կանցկացվի Ավստրալիայում»:
Բինսքինը նաև հավաստիացրել է, որ Ավստրալիան պատրաստ է օգնել Ուկրաինայի զինվորականներին ձմռան հետ կապված հարցերում՝ ուղարկելով անհրաժեշտ պարագաներ:







































