«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի վերջին «ակտիվացումները», ազատամարտիկների հետ հանդիպումները և նրանց, ըստ էության, ԲՀԿ-ի շուրջ «ամբարելը» խիստ վրդովեցրել են ԵԿՄ-ականներին ու հատկապես գեներալներ զույգին` Մանվել Գրիգորյանին և Սեյրան Սարոյանին: Ասում են նաև, թե «Երդվյալ ազատամարտիկների միություն» կառույցով Ռուբեն Գևորգյանը նպատակ ունի սահմանափակելու ԵԿՄ-ի և հատկապես Մանվել Գրիգորյանի ազդեցության ոլորտները, Գագիկ Ծառուկյանն էլ խոստացել է ամեն կերպ աջակցել։
Ասում են, թե չի բացառվում նաև, որ առաջիկայում այս հարցով «հանդիպումատիպ» մի բան լինի գեներալների և Ռուբեն Գևորգյանի միջև»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում






































