Պենտագոնը կարծում է, որ Սիրիայում տարբեր ապստամբական ջոկատների կազմում կռվում են ավելի քան 100 ամերիկացիներ, որոնցից մոտ 10-ը՝ «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում: Այս մասին փոխանցում է АВС հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենին:
Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Մեթ Օլսենը հաստատում է Սիրիայում ամերիկացի ջիհադականների ընդհանուր թիվը: Նրա տվյալներով՝ 3 տարվա ընթացքում Սիրիա են ներթափանցել ավելի քան 12 հազար օտարերկրացի վարձկաններ, այդ թվում՝ շուրջ 1000 եվրոպացի:







































