Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրների շարքում երեխաների սպանության թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈԻՆԻՍԵՖ-ի զեկույցին:
Ըստ այդմ՝ միայն 2012-ին ԱՄՆ-ում սպանվել է ավելի քան 3 հազար երեխա և մինչև 20 տարեկան դեռահաս:
Հետազոտության տվյալներով՝ այդ նույն ժամանակաընթացքում աշխարհում սպանվել են ավելի քան 95 հազար դեռահաս և երեխա: Իսկ ԱՄՆ-ն այն երկրների տասնյակում է, որոնց բաժին է ընկնում այդ դեպքերի կեսը:







































