Պապարացիները անդադար հետևում են Քրիստեն Ստյուրատին և նրա մոտ ընկերուհուն՝ Ալիսիա Քարգայլին: Օրերս աղջիկները նրանց մի լավ քաշ են տվել ամբողջ Լոս Անջելեսով մեկ, գրում է Lady.ru-ն:
Բանը նրանում է, որ վերջին շրջանում Հոլիվուդում լուրեր են պտտվում այն մասին, թե 24-ամյա դերասանուհին և Ալիսիան ոչ միայն ընկերուհիներ են, այլև սիրուհիներ:
Քրիստենն ու Ալիսիան մշտապես միասին են երեկույթների գնում։ Ստյուրատը հաճախ է Ալիսիայի տանը գիշերում: Երևում է, նրանք ուղղակի կարոտել են միմյանց, քանի որ Ստյուարտը մեկ ամիս բացակայել է ԱՄՆ-ից: Այդ ժամանակ դերասանուհին Ճապոնիայում մասնակցոմ էր նոր ֆիլմի նկարահանումներին:
Հիշեցնենք, որ Ստյուրատի կողմնորոշման մասին առաջին լուրերը հայտնվել են դեռ ապրիլ ամսին: Այն ժամանակ մի շարք պարբերականներ նշել էին, որ Քրիստենի մայրը՝ Ջուլին, սկսել էր աղջկա հետ հանդիպել ամուսնուց բաժանվեուց անմիջապես հետո՝ 2010-ին: «Ջուլիի բոլոր ընկերները գեյեր են: Այնպես որ Քրիստենը դա հանգիստ է ընդունում»:
Այս ամենից հետո ԶԼՄ-ները միանգամից հիշել էին Ստյուարտի և Քեթի Փերիի օգնականի՝ Թամրա Նատիսինի մինչև 2013-ը ծագած տարօրինակ հարաբերությունները: Այն ժամանակ աղջիկներին կասկածել էին ռոմանտիկ կապ ունենալու մեջ:













































