Ջենիֆեր Լոուրենսի, Քեյթ Ափթոնի և ուրիշ աստղերի բաց լուսանկարները, որոնք հաքերները օգոստոսի 31-ին տեղադրել են ցանցում, կներկայացվեն Լոս Անջելեսի արտ ցուցահանդեսում արդեն հոկտեմբերին։ Նորությունը հայտնել են Cory Allen Contemporary Art (CACA) արվեստների կենտրոնի ներկայացուցիչները։
Այսպիսով, սկանդալային լուսանկարները կդառնան լոսանջելեսյան XVALA դերասանի Fear Google կրեատիվ կամպանիայի մասը և հանրության ուշադրությանը կներկայացվեն «Ջնջված չէ» (No Delete) շոուի շրջանակներում։ Յոթ տարվա ընթացքում նկարիչը որոնողական համակարգով փնտրել է աստղերին պատկերող կադրեր, որոնք ներկայացնում են ամենաանձնական պահեր։ Բոլոր լուսանկարներն կամ արել են պապարացիները, կամ ձեռք են բերել հաքերները։













































