Էմելի Սանդեն ալբոմի վաճառքի ցուցանիշով գլխավորում է 2012 թ. Մեծ Բրիտանիայի iTunes-ի հիթ շքերթը, իսկ Ադելի «21» ալբոմը եղել է կայքում ամերիկացի օգտատերերի կողմից ամենագնված ալբոմը: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Շոտանդացի երգչուհի, երգահան Էմելի Սանդեն, ով ելույթ է ունեցել Լոնդոնյան օլիմպիական խաղերում, իր դեբյուտային Our Version of Events ալբոմով առաջ է անցել բոլորից: Նրան հաջորդում են Էդ Շիրանի +, Լանա Դել Ռեյի Born To Die և Ադելի 21 ալբոմները:
Gotye-ի Somebody That I Used To Know–ն ճանաչվել է Մեծ Բրիտանիայում այս տարի iTunes-ում ամենապահանջված երգը:









































