Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր հայտարարել է, որ միջազգային հանրության ճնշումն ուղղված է Իրանի աճի կանխմանը.
«Համաշխարհային արժույթների հանդեպ իրանական ռիալի փոխարժեքի անկումը հանդիսանում է թշնամական պլանի մի մասը: Թշնամիները վախենում են ուժեղ և աճող Իրանից: Թշնամիները կարծում էին, թե երկիրը կաթվածահար կլինի իր դեմ սահմանված պատժամիջոցների ու սահմանափակումների հետևանքով: Թշնամիները կտեսնեն, թե Իրանն ինչպես առաջիկա 2-3 տարիներին կդառնա նավթային եկամուտներից ավելի քիչ կախվածություն ունեցող երկիր»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական 7 ընկերությունների և 5 մասնավոր անձանց նկատմամբ:









































