Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ հրաժարական են տվել Թուրքիայում ամենասարսափահարույց թերթի համբավ վայելող «Թարաֆ» թերթի գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանը և նրա տեղակալ Յասեմին Չոնգարը:
Նշվում է, որ երեկ երեկոյան նրանք իրենց հրաժարականները ներկայացրել են թերթի սեփականատեր Բաշարր Արսլանին: Վերջինս հայտարարել է, որ «Թարաֆը» շարունակելու է իր ուղին՝ չնայած այդ հրաժարականներին:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ահմեթ Ալթանը հաճախ էր քննադատում վարչապետ Ռեջեփ Էրդողանին, ով դեկտեմբերի սկզբին շահեց նրա դեմ ներկայացրած դատական հայցը: Դատարանը վճռել էր, որ Ալթանը պետք է Էրդողանին վճարի 15,000 լիրա (մոտ 8500 դոլար) փոխհատուցում, թեև Էրդողանը պահանջում էր 30,000 լիրա: