Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստվում է ձեռք բերել «Արսենալ»-ի հարձակվողական կիսապաշտպան Թեո Ուոլքոթի տրանսֆերային իրավունքները՝ գրում է The Sun-ը:
Հաղորդման համաձայն՝ «կապույտները» ցանկանում են Ուոլքոթին տրամադրել հարձակման կենտրոնը: Ըստ նրանց՝ անգլիացի ֆուտբոլիստը կատարյալ գործընկեր կլինի Ֆերնանդո Տոռեսի համար:
Ինչպես երևում է, Թեոն ինքն է ցանկանում հեռանալ լոնդոնյան թիմից՝ համաձայնության չգալով ակումբի ղեկավարության հետ: Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 15 միլիոն ֆունտ:










































