«Գահերի խաղը» սերիալն ու «Մթնշաղը» ֆիլմը դարձյալ Բրիտանիայում լքված հասկիների թվի կտրուկ աճի պատճառ են նշվել, գրում է The Daily Mail-ը:
Ինչպես հիշեցնում է թերթը, «Գահերի խաղը» սերիալում լյուտոգայլերի դերը մարմնավորում են հյուսիսային ինուիտները, և ենթադրվում է, որ շոուի երկրպագուներն ակտիվորեն գնում են նման ցեղատեսակի շների՝ չմտածելով հետևանքների մասին:

Մեծ Բրիտանիայում հիվանդ ու լքված շների հարցերով զբաղվում է «Կապույտ խաչ» կազմակերպությունը: Ինչպես պատմել են կազմակերպության ներկայացուցիչները, վերջին 5 տարում հասկիների ու դրա նման շների թիվը երկրում ավելացել է 700%-ով:
Փետրվարին The Daily Mirror-ը հայտնել էր, որ լքված հասկիների թիվը 5 տարում ավելացել է 420%-ով:









































