Համացանցում նոր տենդ է սկսվել: Մարդիկ դրամատիկ դիրքերով լուսանկարվում են արձանների հետ այնպես, կարծես հարձակման են ենթարկվել նրանց կողմից: Առավել հետաքրքիրները հավաքել է The Sun-ը:

Հռոմեական դիցաբանության սիրո, ցանկության և էրոտիկայի աստված Կուպիդոնը «ավազակային հարձակման է ենթարկել մի երիտասարդի»: Նա բռնել է նրա վերնաշապիկից և վեր պարզած ձեռքով ուղիղ նշանառությամբ փորձում է հարվածել զոհի դեմքին:

Մյուս հետաքրքրաշարժ լուսանկարն արվել է McDonalds-ում: Այցելուներին ողջունող ծաղրածուն «ապտակ է իջեցնում տղայի դեմքին»: Մեկ այլ լուսանկարում հսկա արձանը հետևից «քաշում է երեխայի մազերը»:
![]()
Լուսանկարներից մեկում արջն իր գիրկն է վերցրել մի կնոջ: Իսկ մեկ այլ լուսանկարում ականատեսն ենք դառնում, թե ինչպես առյուծը «հարձակվել և կծում մի կնոջ ուսը»:







































