Amnesty International-ի ռուսական ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Նիկիտինը հայտնել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարը սեպտեմբերի 7-10-ը կայցելի Ուկրաինա՝ հետաքննելու մարդու իրավունքների ոլորտում խախտումները: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Սալիլ Շեթին կքննի մարդու իրավունքների, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում հակամարտող բոլոր կողմերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման հարցերը, այդ թվում նաև՝ զենքի անխտիր կիրառումը, ինչը քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցրել է զոհերի»,- ասել է Նիկիտինը:












































