Եթե Սիրիայում խնդիրներն անհապաղ չլուծվեն, ապա աղետն անխուսափելի կլինի: Ինչպես հաղորդում է թուրքական Cihan գործակալությունը, այս մասին հայտարարել է ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը Ստամբուլում կայացած «Մերձավոր Արևելքի և Միջերկրական ծովի ապագան» ֆորումում:
Անդրադառնալով Սիրիայի և Մերձավոր Արևելքի գործընթացներին՝ Գորբաչովը նշել է, որ Սիրիայի իրադարձություններն անհանգստություն են առաջացնում:
«Այս խնդիրը հարկ է լուծել դիվանագիտական ուղիով: Եթե խնդիրները ճիշտ ճանապարհով չլուծվեն, աղետն անխուսափելի է»,- նշել է Գորբաչովը:






































