Ֆրանսիան հրաժարվել է առաջին «Մինստրալը» Ռուսաստան մատակարարելուց։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Հանրապետության նախագահը եկել է այն եզրակացության, որ չնայած հաշտեցման նախադրյալներին, որը պետք է հաստատվեր, պայմաններ, որոնց առկայության դեպքում Ֆրանսիան կկարողանար իրականացնել առաջին ուղղաթիռակրի մատակարարումը, չկան»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ խոսքը մինչև նոյեմբեր պայմանագրի սառեցման մասին է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում էլ հայտարարում են, որ մատակարարումների հետաձգման հետ կապված սարսափելի ոչինչ չկա:







































