Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի հարցում ԱԷՄԳ-ի գլխավոր բանագնաց Գերման Նակերտցը հայտարարել է, թե ԱԷՄԳ-ը հուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության կարելի է հասնել արդեն հունվարին.
«Մենք համաձայնել ենք հանդիպել հաջորդ տարվա հունվարի 16-ին: Մենք հուսով ենք, որ այդ հանդիպման ժամանակ կեզրափակենք կառուցվածքային մոտեցումն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ և դրանից հետո կսկսենք ի կատար ածել տվյալ համաձայնագիրը»:
Հիշեցնենք, որ երեկ Թեհրանում տեղի ունեցած Իրանի ու ԱԷՄԳ-ի ներկայացուցիչների միջև բանակցություններից հետո երկու կողմն էլ հայտարարել էին, թե հանդիպման ընթացքում ձեռք է բերվել առաջընթաց:









































