Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը «ութնյակի» երկրներին կոչ է արել հետևել պայմանավորվածություններին և փրկագներ չվճարել ահաբեկիչներին:
Բանն այն է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները, ովքեր արդեն սպանել են ամերիկացի երկու լրագրողի, համացանցում բրիտանացի լրագրողի կյանքին սպառնացող տեսագրություն են տեղադրել:
«Մեր երկիրը երբեք չի զիջի ահաբեկչությանը: Մեր դիմակայությունն «Իսլամական պետությանը» կշարունակվի ինչպես այստեղ, այնպես էլ արտասահմանում»,- հայտարարել է Քեմերոնը:
Նա կոչ է արել կրկնապատկել ջանքերն այն բանի համար, որ G8 անդամները հավատարիմ մնան իրենց խոստմանը և չվճարեն ահաբեկիչներին:











































