Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետա անակնկալ այցով ժամանել է Թուրքիա: Պանետայի այդ այցը եղել է չպլանավորած: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջորջ Լիթլը: Ներկայումս նա գտնվում է Ադանայից ոչ հեռու ընկած Ինջիրլիքի ամերիկյան ավիաբազայում: Պանետան Թուրքիա է ժամանել Աֆղանստանից:
Նշվում է, որ Պանետան Թուրքիայում քննարկելու է Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայման հարցը: Սրանից առաջ թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ը Թուրքիային տրամադրելու է Patriot զենիթա-հրթիռային երկու համալիր՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայելու համար: ԱՄՆ-ը այդ համակարգերի սպասարկման համար Թուրքիա է ուղարկելու նաև 400 զինծառայողի:











































