Ֆրանսիա – Ղարաբաղ բարեկամության խումբը հեղինակավոր «Լը մոնդ» ֆրանսիական օրաթերթում հանդես է եկել մի հայտարարությամբ, որում կոչ է արել տապալել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ կոչը ստորագրել են խումբը կազմող 3 տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:
Ֆրանսիա – Ղարաբաղ բարեկամության խումբը, որը ստեղծվել է 2013 թվականի մարտին Մինսկի խմբի գործունեությանը նպաստելու, Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու և տարածաշրջանի ժողովուրդների միջև շփումներ հաստատելու նպատակով կազմված է 3 տասնյակ պատգամավորներից, քաղաքապետներից և սենատորներից:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում











































