«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է իր թիմի՝ «Ռեջինա»-ի նկատմամբ հաղթանակը՝ Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում:
«Մենք անհաջող առաջին խաղակես անցկացրինք, և «Ռեջինա»-ին հնարավորություն էինք տալիս ճնշում գործադրել մեզ վրա: Ընդմիջումից հետո թիմն ավելի լավ էր խաղում: «Յուվենթուս»-ի դեմ քառորդ եզրափակիչի հանդիպու՞մը, «Պեսկարա»-ի դեմ առաջիկա խաղն ավելի կարևոր է:
Չեմ ցանկանում խոսել «Միլան»-ի՝ առաջին եռյակում տեղ ունենալու համար: Պետք է հնարավորինս երկարաձգենք հաղթական շարքը:









































