Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է երկրի նախագահական «Քյոշք» պատմական նստավայրից և պատրաստվում տեղափոխվել նոր նստավայր: Այս մասին հաղորդում է Gazete 24-ը` վկայակոչելով նախագահի հայտարարությունը:
Այժմ մայրաքաղաք Անկարայի Չանկայա թաղամասում գտնվող նստավայրում կաշխատի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Իսկ Էրդողանը կտեղափոխվի Աթաթյուրքի անտառային տնտեսության թաղամասում կառուցվող նոր շենք: Նշենք, որ «Քյոշք»-ում են աշխատել Թուրքիայի բոլոր 11 նախագահները` սկսած Մուստաֆա Քեմալից:
Թերթը նշում է, որ տեղափոխությունը և շենքի կահավորումը նրա նոր բնակիչների համար երկրի գանձարանին 700 մլն լիրա կարժենա (մոտ 333 մլն դոլար):







































