Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում աշխատանքների վերսկսումից հետո առաջացել է ավտոմեքենաների մի քանի կիլոմետրանոց խցանում՝ հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Ռազմավիրական ճանապարհի Դարյալի կիրճի հատվածում առաջացել էր սողանք, ինչի հետևանքով հեղեղը քշել-տարել էր ճանապարհային ծածկույթը, իսկ անցակետն ստիպված էին փակել:
Այն ամբողջ թափով սկսել էր աշխատել միայն սեպտեմբերի 1-ից: Չնայած դրան՝ ռուսական մաքսակետի կողմից առաջացել են մի քանի կիլոմետրանոց խցանումներ՝ հայտնել են վարորդները:
Վերին Լարսի մոտ կուտակվել է մոտավորապես 300-350 ավտոմեքենա: Հերթերը գոյացել են Ռուսաստան ուղևորվող մեքենաների մեծ հոսքի պատճառով:










































