Ֆրանսիայի Կալե նավահանգստային քաղաքի քաղաքապետը սպառնացել է փակել քաղաքն այն դեպքում, եթե Բրիտանիան չօգնի ավելի խիստ վերահսկել ներգաղթյալների հոսքը, որոնք ցանկանում են հատել Լա Մանշը ու Ֆրանսիայից ընկնել Միացյալ Թագավորություն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կալեի քաղաքապետ Նատաշա Բուշարը խոստովանել է, որ քաղաքը փակելն անօրինական կլիներ, սակայն ասել է, որ այդ քայլը կոչված է հարևանի ուշադրությունը հրավիրել ներգաղթյալների խնդրի վրա:
Կալեում տեղի իշխանությունները արդեն երկար տարիներ են պայքարում անօրինական ներգաղթյալների դեմ:
Ներկայումս Կալեում կա մոտ 1300 ներգաղթյալ Մերձավոր Արևելքից, Ասիայից ու Աֆրիկայից:










































