Saturday, 18 05 2024
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանություն
15:15
Նավթի գներն աճել են – 17-05-24
Փարիզի փոխքաղաքապետն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներին
ՀՀ վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին
13:50
Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան
11:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Շարժումը չունի յստակ քաղաքական ուղեգիծ եւ հիմնուած է միմիայն նշանախօսքերու վրայ․ «Ասպարեզ»
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Այս պատերազմով Մոսկվան ուզում է փոխել աշխարհի զարգացման ընթացքը և վերադառնալ անցյալ
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած
Երևանի և Բաքվի միջև շարունակում են մնալ ֆունադամենտալ նշանակության տարաձայնություններ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կգնան երկխոսության. մոդերատորը Արևմուտքն է
ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 3. խայտառակության մեկ տարի

Այսօր սեպտեմբերի 3-ն է, և ուղիղ մեկ տարի է անցել այն օրից, երբ գրեթե ողջ Հայաստանն իսկական շոկի ենթարկվեց:

Մեկ տարի առաջ այս օրը Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին՝ մինչ այդ երեքուկես տարի բանակցելով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի և Ազատ առևտրի պայմանագրի շուրջ, ավարտելով բանակցությունը և ըստ էության պատրաստվելով նախաստորագրման՝ այդ ընթացքում բազմաթիվ անգամներ հավաստիացնելով, որ Հայաստանը նախաստորագրելու է փաստաթուղթը: Եվ այս հավաստիացումները հնչում էին այն զգուշացումների ֆոնին, որ Եվրամիությունն անում էր Հայաստանին, թե Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը չի կարող համատեղվել Մաքսային միության հետ: Եվ ահա այս ամենից հետո՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանը հանկարծ, նույնիսկ իր իսկ ՀՀԿ-ական կուսակիցների համար անսպասելիորեն հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին:

Դրանից հետո, սակայն, իրադարձություններն արդեն մեկ տարի շարունակ ընթանում են միանգամայն սպասելի ընթացքով: Այսինքն՝ անցնող մեկ տարվա ընթացքում մենք ունենք այն, որ Հայաստանը բազմաթիվ քաղաքական նվաստացումների է ենթարկվել, որոնց գագաթնակետը կարելի է համարել սեպտեմբերի 3-ից երեք ամիս հետո՝ դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Պուտինի այցը Հայաստան, որը պետական այցերի արարողակարգերի համար չտեսնված ծրագրով սկսվեց. Պուտինը պետական այցով Հայաստան գալով՝ առաջինն այցելեց Ռուսաստանի 102-րդ ռազմակայան՝ այդպիսով, ըստ էության, հրապարակայնորեն նվաստացնելով Հայաստանին:

Մեկ այլ նվաստացում էր «Գազպրոմի» հետ Հայաստանին պարտադրված պայմանագիրը, ինչպես նաև «Գազպրոմին» Հայաստանի ունեցած 300 միլիոն պարտքի աճպարարությունը:

Նվաստացման մեկ այլ դրսևորում էր մայիսի 29-ին Աստանայում Հայաստանին հասցված ապտակը՝ կապված Եվրասիական միությանն անդամակցության հետ, երբ ընթերցվեց Ալիևի նամակը:

Այս ամենն ընդամենը այն կարճ նվաստացումների շղթան է, որ Հայաստանը որպես պետություն ապրել է այս 12 ամիսների ընթացքում: Միևնույն ժամանակ այս ընթացքում Հայաստանը հեղինակազրկվել է Արևմուտքում, կորցրել Արևմուտքի առաջատար պետությունների և անվտանգության ու տնտեսական կառույցների հետ ինտեգրացիայի, համագործակցության ռեալ հեռանկարները, որոնք շոշափելիորեն կբարձրացնեին երկրի անվտանգությունը և զարգացման հեռանկարները:

Սրան զուգահեռ՝ սեպտեմբերի 3-ից հետո սրվեց լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, որի գագաթնակետն էլ դարձան օգոստոսյան իրադարձությունները: Ահա այս ամենի ֆոնին չկա գեթ մեկ առավելություն կամ էֆեկտ, որը կարող ենք ներկայացնել որպես անցնող մեկ տարվա ընթացքում Հայաստանի ձեռքբերում՝ ՄՄ-ին միանալու հայտարարության արդյունքում:

Սակայն այս հայտարարությունը Հայաստանում ըստ էության չարժանացավ որևէ քաղաքական դիմադրության, այսինքն՝ խորհրդարանական ոչ մի քաղաքական ուժ չդիմադրեց այս որոշմանը, իսկ արտախորհրդարանական ուժերն էլ խորհրդարանական ուժերի կողմից որակվեցին «մարգինալներ»:

Արդյունքում Հայաստանի արժանապատվության և պետական շահերի համար պայքարը անցնող մեկ տարվա ընթացքում հռչակվեց մարգինալություն, ինչն էլ ըստ էության կարելի է դասել սեպտեմբերի 3-ի բարոյական հետևանքների շարքին, թեև այստեղ նաև հստակ է քաղաքական հետևանքը, քանի որ, ըստ էության, պարզվեց, որ Հայաստանի ոչ միայն իշխանությունները, այլ նաև քաղաքական, այսպես ասած, հիմնական ուժերն են ընկած ռուսական գերազդեցության տակ և պարում են մոսկովյան նվագի ներքո:

Հայաստանում սեպտեմբերի 3-ից հետո քաղաքական կյանքը հստակորեն տեղավորվեց մեկ բանաձևի մեջ՝ մրցակցություն Մոսկվայի հավանությունը ստանալու և Կրեմլի տեղապահի կարգավիճակ ձեռք բերելու համար: Այս ընթացքում ուկրաինական ճգնաժամի արդյունքում սրվեցին Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները, ինչի արդյունքում Հայաստանի՝ սեպտեմբերի 3-ի որոշման աշխարհաքաղաքական ծանրությունը բազմապատկվեց՝ վտանգներով հանդերձ:

Այս ամենի եզրափակումը սեպտեմբերի 1-ին Պուտինի որոշումն էր՝ Հայաստանն ընդունել Եվրասիական միություն, որով էլ ըստ էության ցիկլը, Հայաստանի պատմության խայտառակ ցիկլը կարելի է համարել փակված:

Սակայն, դժբախտաբար, ասել, որ սրանով խայտառակություններն ավարտված են, մենք չենք կարող: Ավելին՝ դժբախտաբար, մեծ է հավանականությունը, որ դրանք դեռ նոր են միայն թափ հավաքելու՝ Հայաստանի՝ ԵՏՄ անդամությունից հետո, երբ Հայաստանն իր վրա կզգա մաքսատուրքերի բարձրացման ցավագին ազդեցությունը, երբ Հայաստանն իր վրա կզգա մեկուսացման հետևանքները, երբ Հայաստանը ԵՏՄ երեք հիմնադիր անդամների միջև կվերածվի խաղաքարտի, որով ամեն մեկը կփորձի լուծել իր հարցերը՝ Հայաստանի շահերի հաշվին:

Իսկ Հայաստանի իշխանությունները այս մեկ տարվա ընթացքում ցույց են տվել, որ առավելագույնը կարող են անձնական շահեր պաշտպանել, ոչ երբեք՝ պետական:

Պետք է միայն հույս ունենալ, որ անցնող մեկ տարում գրեթե զրոյական դիմադրության համեմատ՝ գալիք ցիկլում Հայաստանում իսկապես կձևավորվի եվրասիական մեկուսացման դեմ իրական հասարակական դիմադրություն, որը հնարավորություն կտա երկիրը դուրս բերել այդ թակարդից և ձեռնամուխ լինել վերելքի առարկայական ուղիների մշակմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում