«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Դեյլի Բլինդն ասել է, թե ինչ ակնկալիքներ ունի «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հետ համատեղ աշխատանքից:
«Հոլանդիայի հավաքականի կազմում հանդես գալով աշխարհի առաջնությանը, մեծ փորձ ձեռք բերեցի: Այդ մրցաշարն, իսկապես, մեծ նշանակություն ունի: Մենք հիանալի թիմ ունեինք և գերազանց մարզիչ:
Վան Գալը վստահում է և դա ինձ ուժ է տալիս: Նա ջանասիրություն է պահանջում թե´ խաղերին, թե´ մարզումների ժամանակ: Նա մեծ նվիրում է պահանջում ֆուտբոլիստներից, ովքեր էլ փորձում են համապատասխանել նրա պահանջներին: Դրանում է կայանում վան Գալի վարպետության ուժը»,- «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Բլինդի խոսքերը:








































