Ռուսական քաղաքական բեմի գլխավոր հերոսներից մեկը՝ Վլադիմիր Ժիրինովսկին, հայտարարել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում առաջատար դիրքերից հրաժարվելու մտադրության մասին: Նրա լիազորությունները կհանձնվեն կոլեգիալ մարմնին՝ կուսակցության գերագույն խորհրդին: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» թերթը:
Կուսակցությունում իշխանության փոխանցումը պետք է կայանա 2013 թ. մարտին՝ նրա առաջիկա նիստի ժամանակ: Ընդ որում, Ժիրինովսկին նախատեսում է ազդել համակուսակցականների վրա, որպեսզի հետագայում էլ կուսակցությունում առաջնորդությունը կոլեկտիվ իրականցվի: Այդ կանոնը նախատեսվում է մտցնել կուսակցության կանոնադրության մեջ:
Պետդումայում «Կոմերսանտ»-ի աղբյուրը հայտնում է, որ այս քայլը Ժիրինովսկուց իր որդուն՝ Պետդումայի փոխնախագահԻգոր Լեբեդևին կուսակցության ղեկավարությունը փոխանցելու արարողության սկիզբն է:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հիմնադրվել է 1989 թ. և դարձել է ԽՍՀՄ-ում գրանցված առաջին կուսակցություններից մեկը միակուսակցականության վերացումից հետո: 1993 թ. կուսակցությունը հաղթել է Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 22.9%-ը:








































