ԱՄՆ-ը շարունակում է պատրաստվել՝ մասնակցելու Ուկրաինայի արևմուտքում սեպտեմբերի 16-20-ը կայանալիք «Արագ եռաժանի» զորավարժություններին: Դրանց պետք է մասնակցեն ՆԱՏՕ-ի երկրների և այլ պետությունների մինչև հազար զինծառայողներ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Զորավարժություններին կմասնակցեն ամերիկացի 200 զինվորականներ, ինչպես նաև զինծառայողներ Ուկրաինայից, Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Վրաստանից, Գերմանիայից, Լատվիայից, Լիտվայից, Նորվեգիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռումինիայից և Իսպանիայից:











































