28 պետությունների, ՄԱԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները կմասնակցեն գլոբալ հակաահաբեկչական ֆորումի համաժողովին, որը տեղի կունենա ուրբաթ օրը ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում` տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ֆորումի նիստերում կքննարկվեն հաղորդակցության ժամանակակից միջոցների միջոցով ծայրահեղականության դեմ պայքարի հարցերը` տարբեր միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ: Ակնկալվում է, որ կոնֆերասի արդյունքներով` կստեղծվի ծայրահեղականության դեմ պայքարի միջազգային կենտրոն: Շտաբ-բնակարանը կլինի Աբու Դաբիում, այն կդառնա ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր ռազմավարության մաս:
Այս յուրահատուկ կենտրոնը ծայրահեղականության դեմ պայքարում պետք է միավորի և կոորդինացնի կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ջանքերը: Կենտրոնի աշխատակիցները մտադիր են տարբեր երկրների ներկայացուցիչների հետ երկխոսության, համագործակցության, այդ թվում` կադրերի պատրաստման համար օգտագործելով սոցիալական ցանցերը:
Ֆորումի շրջանակներում 5 խումբ է գործում. 3-ը` Հյուսիսային Աֆրիկայում Աֆրիկյան եղջյուրի և Հարավ-Արևելյան Ասիայում հակաահաբեկչական կառույցների կառուցման հարցով, 2 խումբ` հակաահաբեկչական պայքարի իրավական և դատական ասպեկտների ու տարբեր հասարակություններում ծայրահեղականության դեմ պայքարի հարցերով:
ԱՄԷ-ից բացի` գլոբալ հակաահաբեկչական ֆորումի մասնակիցներն են` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ալժիրը, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Դանիան, Եգիպտոսը, Հորդանանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Ճապոնիան, Հորդանանը, Չինաստանը, Կոլումբիան, Մարոկկոն, Նիգերիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Ճապոնիան և Հարավային Աֆրիկան:







































