Dell ընկերությունն այլևս սմարթֆոններ չի թողարկի: Այս մասին, ինչպես հաղորդում է Computer World UK–ն, դեկտեմբերի 11-13-ը Տեխասում տեղի ունեցած Dell World համաժողովի ընթացքում հայտարարել է ընկերության փոխնախագահ Ջեֆ Քլարքը։
Սմարթֆոնների փոխարեն Dell-ը կկենտրոնանա պլանշետների և սենսորային էկրաններով համակարգիչների թողարկման վրա, որոնք կարելի է կառավարել Windows 8 ծրագրով:
Քլարքը հայտարարել է, որ Dell-ը շուկայում ներկա կլինի որպես ծրագրային մատակարար` կորպորատիվ կարիքների համար:
Ընկերությունը նախկինում թողարկել է Android համակարգով սարքավորումներ:
Ըստ IDC–ի տվյալների` իր մեծությամբ Dell-ը համակարգիչ թողարկող 3-րդ ընկերությունն է` Hewlett-Packard և Lenovo ընկերություններից հետո: