Սիրիայի հետ թուրքական սահմանին Patriot զենիթահրթիռային համալիրը մարտական հերթապահության կդրվի 2013 թվականի հունվարի վերջից։ Ինչպես հաղորդում է Itar-Tass-ը, այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո Բրյուսելում հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն:
ՆԱՏՕ-ի որոշմամբ` Patriot-ը Թուրքիայի հարավ կտեղափոխվի Նիդեռլանդներից և Գերմանիայից: Ենթադրվում է, որ, Միացյալ Նահանգներից ժամանած մասնագետների հետ մեկտեղ, Patriot-ին «կսպասարկեն» 400 զինծառայող Գերմանիայից և 360-ը`Նիդեռլանդներից:







































