Արքայազն Չարլզի և դքսուհի Քեթրինի երկրպագուները քիչ չեն նաև աստղերի շրջանում։ Հենց որ Վիկտորյա Բեքհեմը տեղեկացել է, որ Քեյթը հղի է, անմիջապես շնորհավորել է թագավորական զույգին՝ ուղարկելով նրանց ծաղկեփունջ և բացիկ:
Տեղեկությունների համաձայն՝ Բիկիին շատ է ուրախացրել այդ լուրը: Նա խոստացել է, որ ապագա փոքրիկն անպայման նվեր կստանա իր մանկական հավաքածուից:
Վիկտորյան այժմ աշխատում է իր նոր մանկական հավաքածուի վրա և շատ կցանկանար, որ առաջին հագուստները Ուիլյամի և Քեյթի բալիկը հագներ:
Վիկտորյան կարեկցել է հղի Քեթրինին՝ հիշելով հղի ժամանակ իր վատ ինքնազգացողության մասին:
Բրիտանացի դիզայները խոստացել է նաև, որ կօգնի դքսուհուն հղիության ընթացքում հագուստներ ընտրել և անպայման նրա համար մի քանի հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ հարմար կերպարներ կմտածի:







































