ՆԱՏՕ-ն արձանագրել է, որ այս շաբաթ Սիրիայում կիրառվել են փոքր հեռավորության մարտավարական հրթիռներ, հաղորդել է ալյանսի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Բրյուսելում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ռասմուսենն ասել է, որ ըստ որոշ աղբյուրների՝ դրանք եղել են «Սկադ» տեսակի հրթիռներ։ Նա նաև հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է այդ հրթիռների կիրառումը:
Անանուն աղբյուրը Fox News-ին հայտնել է, որ Սիրայում հակամարտությունը սկսելուց ի վեր ապստամբների դեմ առաջին անգամ են օգտագործվում «Սկադ» տեսակի հրթիռներ։ Սիրիայի ԱԳՆ-ն հերքել է այդ տեղեկատվությունը։












































