Դորտմունդի «Բորուսիա»-ի սպորտային տնօրեն Միխայել Ցորկը հայտարարել է, որ գերմանական ակումբը պատրաստվում է մոտ ապագայում երկարաժամկետ պայմանագիր ստորագրել թիմի պաշտպան Նևեն Սուբոտիչի հետ:
«Մենք մտադիր ենք Սուբոտիչին պահել թիմում: Այս պահին բանակցություններ ենք վարում նրա գործակալի հետ ու առաջարկում ենք երկարաձգել պայմանագրի ժամկետը մինչև 2016 թվականը»,- ասել է Ցորկը:
Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ գործում է մինչև 2014 թվականը:









































