Գերիների փոխանակման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ռուբանը մամլո ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Դոնեցկի մարզում վերջին մարտերից հետո գերի է ընկել 680 ուկրաինացի զինվորական, որոնցիցի 80 տոկոսը՝ Իլովայսկի մոտ: Այս մասին հայտնում է unian.net-ը:
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ ուկրաինացիների թվի մասին տեղեկությունը, որ գերի են վերցվել Իլովայսկում, փակ է: «Այդ իսկ պատճառով ես չեմ կարող այն քննարկել: Մինչ չավարտվի օպերացիան, մինչև չհանձնեն գերիներին»,- ասել է Ռուբանը:
«Գերիների հարցով դա նույնպես աղետ է: Այն, թե ինչպես են տեղի ունենում մարտական գործողությունները, այնպիսի տպավորություն է, որ բանակին պատրաստում են գերի ընկնելուն»,- նշել է Ռուբանը:
Նա արդեն ընդգծել է, որ կան խնդիրներ գերիներին կերակրելու հետ կապված: Նրա խոսքով՝ Դնեպրոպետրովսկի մարզը պատրաստում է մարդասիրական գնացք սննդով, որպեսզի կերակրեն Դոնեցկում ուկրաինացի գերիներին:
Ռուբանն ընդգծել է, որ «մոտավորապես նույն վիճակն է Լուգանսկում:











































