Հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը CBS-ի Face the Nation շոուի եթերում հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «պարզապես չի կարող հաղթահարել կուտակված դժվարությունները»՝ չունենալով «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարի ռազմավարություն:
«Մենք կանգնած ենք պատմության մեջ ամենահարուստ ու հզոր ահաբեկչական կազմակերպության դեմ: Եվ այն պետք է պարտվի»,- ասել է Մակքեյնը:
Սենատորի խոսքով՝ «Իսլամական պետության» դեմ հաջող պայքարելու համար Օբաման պետք է ձեռնարկի մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ընդլայնի Իրաքին ուղղված ավիրահարվածները, ինչպես նաև հարվածներ հասցնի Սիրիայում, հայտնում է The Hill-ը:
«Բոլորը պետք է հասկանան, որ զինյալները ուղղակի սպառնալիք են ԱՄՆ-ին»,- եզրակացրել է Մակքեյնը:











































