Ամերիկյան կինոակադեմիայի ղեկավար խորհուրդը ներկայացրել է 2014թ. պատվավոր «Օսկարների» արժանացածների ցանկը, հայտնում է bagnet.org-ը:
Ինչպես նշված է պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ, արժանացել են ֆրանսաիցի դերասան, սցենարիստ ու գրող Ժան Կլոդ Կարիերը, ճապոնացի անիմատոր Հայաո Միյաձակին ու իռլանդացի դերասանուհի Մորին Օ Հարան:
Ջին Հերշոլթի անվան մարդասիրական մրցանակը կստանա ամերիկացի դերասան, երգիչ ու հասարակական գործիչ Հարրի Բելաֆոնտեն:
Մրցանալների շորհման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2014 նոյմբերի 8ին Hollywood & Highland Center կինոկենտրոնի Dolby Ballroom սրահում:












































