Անջելինա Ջոլիի հետ ամուսնանալուց և կարճաժամկետ ռոմանտիկ հանգստից հետո Բրեդ Փիթը վերադարձել է աշխատանքի: Օգոստոսի 30-ին դերասանը ժամանել է Մանհեթըն, որպեսզի նկարահանվի ասիական կազինոյի գովազդում: ԶԼՄ-ների տվյալներով՝ նրա գործընկերը Ռոբերտ Դե Նիրոն է դարձել: Երեկոյան Բրեդը մասնակցել է ֆոտոշարքի ու ևս մի քանի հագուստ է փոփոխել, գրում է Spletnik.ru-ն:
Ընդ որում՝ Փիթն ու Ջոլին արդեն շուտով կսկսեն «Ծովի մոտ» ֆիլմի նկարահանումները: Դերասանուհին արդեն Մալթայում է, որտեղ կկազմակերպվի նկարահանումների մի մասը:
ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել այն մասին, որ Բրեդն ու Անջելինան մոտակա Գոզո կղզու բնակիչներին վճարել են, որպեսզի նրանք մի քանի ամսով հեռանան իրենց բնակավայրից: Օրինակ, գործարարներին նրանք 200 հազար դոլար են առաջարկել:
Շատերը համաձայնել են, որպեսզի զույգը կարողանա հանգիստ զբաղվել նկարահանումներով:
Սեպտեմբեր ամսին աստղային ընտանիքը կտեղավորվի շքեղ զբոսանավում:
Հիշեցնենք, որ «Ծովի մոտ» ֆիլմի պրեմիերան սպասվում է 2016թ.:













































