ԱՄՆ զինվորականները ենթադրում են, որ ապագայում բանակները ստիպված կլինեն մարտնչել ծայրահեղական խմբավորումների հետ մեգապոլիսներում, և արդեն սկսել են նախապատրաստվել նման մարտերի, գրում է Defense News-ը:
Խնդիրը, ռազմական փորձագետների տեսանկյունից, այն է, որ ոչ մի բանակ երբեք չի պայքարել նման հակառակորդների դեմ 20 մլն բնակչություն ունեցող երկրներում:
Այդ պատճառով էլ փետրվարին ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի զինվորականները քննարկել են տվյալ խնդիրը:
Նրանց կարծիքով՝ անհրաժեշտ է պարզել «աննախադեպ» գործողությունների ծավալն ու մասշտաբը, «որոնց մենք պետք է մասնակցենք»:
ՄԱԿ-ը կանխատեսում է, որ նման քաղաքների թիվը կավելանա, և դրանցում կապրի Երկրագնդի բնակչության 60%-ը:






































