«Լուրջ քննադատություն չկա, զգացվում է՝ վախենում է»,- այսպիսի տպավորություն է ստացել ՀՀ նախկին վարչապետ, Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ իշխանություններին օրերս ուղղված հերթական քննդատությունից: Հաշվի առնելով, որ նախկին վարչապետը իշխանություններին կոշտ քննդատողներից է, Aravot.am-ը պարոն Բագրատյանից հետաքրքրվել է՝ կիսո՞ւմ է նա Քոչարյանի քննադատություններն ուղղված այս իշխանություններին, ինչին ի պատասխան Հ. Բագրատյանը նկատեց, որ Քոչարյանի քննադատությունը մեղմ է եղել, լուրջ բան չկա. «Զգացվում է՝ վախենում է: Հարուստ մարդ է Քոչարյանը, ոչ թափանցիկ ձևով աշխատած։ Կորցնելու բան ունի։ Եվ ուրեմն վախենում է, շատ է վախենում»:
Նկատենք, որ նախկին նախագահն նախորդ հարցազրույցներում, ի տարբերություն այս վերջինի, շատ ավելի կոշտ և անխնա է քննադատել թե՛ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, և թե՛ նախկին կառավարության անդամներին:
Մանրամասները՝ aravot.am-ում










































