Ճապոնիայի ինքնապաշտանության ուժերը շտապ օդ են բարձրացել F-15 կործանիչ այն բանից հետո, երբ Չինաստանի օդանավը մտել է վիճելի Սենկակու կղզիների գոտի, որոնք Ճապոնիան իրենն է համարում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Օսամու Ֆուձիմուրան խորին ափսոսանք է արտահայտել կատարվածի առնչությամբ և Չինաստանի գործողություններն անվանել Ճապոնիայի «ինքնիշխանության խախտում»:
Չինական օդանավերը առաջին անգամ են վիճելի օդային տարածք մտնում: Նախկինում հակամարտության գոտի էր հանդիսանում միայն կղզիների ջրատարածքը:












































