«Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է այն տեղեկատվությունը, ըստ որի՝ իր ծառայություններով հետաքրքրվում է ՊՍԺ-ն:
«Այո՛, ՊՍԺ-ն երկար ժամանակ հետաքրքրվում է իմ ծառայություններով, սակայն մենք չենք կարողանում համաձայնության գալ: Ցանկանում էի գլխավորել այդ թիմը, սակայն այժմ, ամենայն հավանականությամբ, կնախընտրեմ մնալ «Շախտյոր»-ում: Մենք դեռևս կարող ենք առաջընթաց գրանցել:
Թոփ-ակումբ դառնալու համար «Շախտյոր»-ին անհրաժեշտ է մի քանի հաղթանակ տանել «Չելսի»-ի, «Յուվենթուս»-ի և «Բարսելոնա»-ի նման ակումբների նկատմամբ: Մենք լավ երկրպագուներ ունենք և մեծ ֆինանսական ներուժ»,- նշել է Լուչեսկուն ռումինական մամուլին տված հարցազրույցում:










































