Առնվազն 12 մարդ կարող են մնացած լինել Ֆրանսիայում բնակելի շենքի ավերակների ներքո, որտեղ այսօր առավոտյան պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:
Պայթյունը որոտացել է 5 հարկանի բնակելի շենքում` Ռոսնի սու Բուա քաղաքում, առավոտյան ժամը 8:00-ին: Զոհվել է 8-ամյա մի երեխա: Եվս 11 մարդ վիրավորվել են, նրանցից 3-ը ծանր վիճակում են գտնվում: Պայթյունի պատճառներն անհայտ են:









































