Սիրիայի ներքին գործերի նախարար Մուհամմադ Ալ-Շաարը վիրավորվել է ռազմական գերատեսչության շենքի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Սիրիայի անվտանգության ծառայության աղբյուրին:
«Փլուզվել է նրա աշխատասենյակի առաստաղը, նախարարն ուսի վնասվածք է ստացել: Նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա առողջական վիճակը մտավախությունների տեղիք չի տալիս, և նրան շուտով դուրս կգրեն»,- հաղորդել է աղբյուրը:
Նշենք, որ չորեքշաբթի Դամասկոսում Սիրիայի ներքին գործերի նախարարության շենքի մուտքի մոտ ուժեղ պայթյուն է որոտացել: Սկզբում պայթեցվել է գերատեսչության շենքի մոտ գտնվող ականապատ մեքենան, որից հետո գործի է դրվել երկու այլ պայթուցիկ սարք:
Պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 4, վիրավորվել ավելի քան 20 մարդ:








































