Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Երաժշտության տունը դեմ է հանդես եկել նրան, որ UNESCO-ում թառ երաժշտական գործիքը գրանցվել է որպես Ադրբեջանի երաժշտական ժառանգություն: Առարկելու մասին որոշումն ընդունվել է Իրանի Երաժշտության տան տնօրենների խորհրդում:
Կազմակերպության մամլո քարտուղար Դարիուշ Պինյական հայտարարել է, որ UNESCO-ում Իրանի ներկայացուցիչն արդեն իսկ ձևակերպել է այդ կապակցությամբ պաշտոնական առարկումը: Բացի այդ, Իրանի ներկայացուցիչը UNESCO-ին մեղադրելու է անփութության մեջ: Իրանական կողմը պնդում է, որ թառը հայտնվել է Իրանի հարավում:






































