24 տարեկանում Քրիսթեն Ստյուարտը ձեռք բերեց բլոկբասթերի աստղի փառք։ Երկու տարվա լռությունից հետո դերասանուհին, որի այցեքարտը դարձավ դեմքի մռայլ արտահայտությունը, վերադառնում է։
Ստյուարտը կհայտնվի այնտեղ, որտեղ նրան ամենից քիչ ենք սպասում՝ ֆրանսիացի ռեժիսոր Օլիվյե Ասայանսի ֆիլմում՝ գրում է Vanity Fair պարբերականը։
«Մանուկ հասակում ինձ համարում էին տարօրինակ աղջիկ. ես ատում էի ժապավեններն ու ծալքազարդ բլուզները,- խոստովանում է Ստյուարտը։- Հիմա էլ ես հեռու եմ գլամուրից. գուցեև ինչ-որ էլեգանտ բան կա երեկոյան զգեստներում, բարձրակրունկ կոշիկներում… Բայց դրանք այնքան անհարմար են, որ ես ինձ լավ չեմ զգում»։











































